Անուշ Սարգսյան
Անուշ Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 10, 1971 (53 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | լրագրող և գրող |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ |
Անդամակցություն | ՊԵՆ ակումբ և Հայաստանի ժուռնալիստների միություն |
Անուշ Սարգսյան(մարտի 10, 1971, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, լրագրող, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ[1], PEN միջազգային կազմակերպության Հայաստանյան կենտրոնի անդամ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անուշ Գևորգի Սարգսյանը ծնվել է 1971 թվականի մարտի 10-ին Վրաստանի Թբիլիսի քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Կիրովականում(այժմ` Վանաձոր)։ Ավարտական դասարաններում` 1986֊1988 թվականներին մրցութային կարգով ընդունվել և սովորել է հանրապետական «Ավանգարդ» թերթին կից «Պատանի ժուռնալիստ» դպրոցում։ 1993 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Դասախոսել է Բաց համալսարանի Վանաձորի մասնաճյուղում՝ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում։։ 2003 թվականին անցել է Լոնդոնի IWPR (Պատերազմի և խաղաղության լուսաբանման) ինստիտուտի կազմակերպած «Լրագրության միջազգային ստանդարտներ» դասընթացը և ստացել որակավորման հավաստագիր։ Աշխատել է որպես լրագրող, գլխավոր խմբագրի տեղակալ, հիմնել և խմբագրել կրթամշակութային ամսաթերթ՝ «Բարեպաշտ սերունդ»(2007-2012)[3], «Օրագիր» թերթը (2000-2004)։ ՀՀ ժուռնալիստների միության անդամ է 1999 թվականից(անդամատոմսի համարը՝N 1617)։ 2022 թվականից PEN միջազգային կազմակերպության Հայաստանյան կենտրոնի անդամ է։
Ամուսնացած է, ունի երկու դուստր։
Գրական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Անուշ Սարգսյանի պատմվածքներն ու էսսեները թարգմանվել են անգլերեն, վրացերեն, ռուսերեն, արաբերեն, գերմաներեն, ռումիներեն։ «Անոն» գիրքն ընդգրկվել է «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» ծրագրով 2024 թվականին դրամաշնորհ ստացողների ցանկում[4] և թարգմանվելու է գերմաներեն։
Պատմվածքներից երկուսը ներառված են հայ ժամանակակից գրականության դպրոցական քրեստոմատիաներում՝ 8-րդ դասարան[5], 11-րդ դասարան[6]։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2018 թվական, «Սադի տակի շենքը» վեպ-էսսե (վերահրատարակվել է 2021 թվականին)[7],
- 2021 թվական, «Անոն» պատմվածքներ, վիպակ[8]։
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կայեն»,պատմվածք (ռուսերեն)[9],
- «Գետնի տակի արքաները», էսսե (Վրացական) «Գանթիադի» գրական պարբերական, Վրաստան[10],
- «Չմեռնես երբեք» (ռուսերեն)[11],
- «Դիմեն միայն տղամարդիկ» (պարսկերեն)[12],
- «Անոն» (արաբերեն՝ անգլերենից)[13],
- «Անոն» (ռումիներեն)[14]։
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ Ժուռնալիստների միության,ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի, Օրհուսի միջազգային կազմակերպության և ՀՀ բնապահպանության նախարարության համատեղ մրցույթի մրցանակակիր(տրված է հավաստագիր՝ 10․12․2004, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար Վ․ Պրյախինի կողմից)։
- 2017 թվականին «Երևանյան բուքֆեստ» գրքի առաջին փառատոնում «Սադի տակի շենքը» գրքի համար արժանացել է հանրայնացման հավաստագրի[15],
- 2019 թվականին «Երևանյան բուքֆեստ» գրքի փառատոնի «Արձակ» անվանակարգի «Առաջին մրցանակի» դափնեկիր է («Անոն» գրքի համար)[16]։
- 2021 թվականին «Անոն» գիրքն ընդգրկվել է Եվրամիության գրական մրցանակի հայաստանյան հինգ հավակնորդների ցանկում[17]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մամուլի հրապարակումներ, հարցազրույց
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անուշ Սարգսյանի պատմվածքները «Գրանիշ» գրական կայքում։
- Անուշ Սարգսյանի գրքերը bookmark կայքում։
- Անուշ Սարգսյանի հեղինակային նյութերը thearmenians կայքում։
- https://www.grakantert.am/archives/tag/%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B7-%D5%BD%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6, Անուշ Սարգսյան, Գրական թերթ, 2019։
- Անուշ Սարգսյանի գրքի շնորհանդեսը, 2021(չաշխատող հղում)։
- Անուշ Սարգսյանի «Կենաց ծառը», qahana․am կայք(չաշխատող հղում),
- Անուշ Սարգսյանի «Անոն» ժողովածուն․ «Բարձր գրականություն»,
- Անուշ Սարգսյան, «Անարվեստ մաղթանքների արվեստը…»(չաշխատող հղում),
- https://arevelk.am/articles/anvoush-sargsyani-anvon-vipaky-thargmanvel-e-araberen, Անուշ Սարգսյանի «Անոն» վիպակը թարգմանվել է արաբերեն,
- https://www.cultural.am/hy/norutyunner/harcazruyc/3767-anush-sargsyan-aylevs-yerbek-chpiti-mataghatsu-tal-zhamanakin, Անուշ Սարգսյան, «Այլևս երբեք չպիտի «մատաղացու» տալ ժամանակին․․․»,
- Զրույց Անուշ Սարգսյանի հետ,
- ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆ․ ԱՆՈՆ, «Հրապարակ օրաթերթ»,
- Անուշ Սարգսյան, Գրքամոլ կայք(չաշխատող հղում),
- Անուշ Սարգսյանի գրքերը goodreads-ում։
- Ալիք օրաթերթ, Իրան, 12 դեկտեմբերի 2023։
- https://progressnews.press/kaeni-novela-bavshvobaze-da-imaze-ramdenad-sheudzlia-sakhels-adamianis-bedis-gansazghvra/ Անուշ Սարգսյանի «Կայեն» պատմվածքը՝ վրացերեն։
- Թեհրանի երկլեզու «Պայման» տպագիր հանդես։
- https://www.facebook.com/people/%D4%B1%D5%86%D5%88%D5%86-%D5%BE%D5%AB%D5%BA%D5%A1%D5%AF-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%B6%D5%A5%D6%80-Ano-collection-of-prose/100064117811240/, "Անոն" ժողովածուի էջը Ֆեյսբուք սոցհարթակում
- http://www.irates.am/hy/1547764386, ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆ, «Սադի տակի շենքը» գրքի մասին։
- https://www.facebook.com/people/%D5%8D%D5%A1%D5%A4%D5%AB-%D5%BF%D5%A1%D5%AF%D5%AB-%D5%B7%D5%A5%D5%B6%D6%84%D5%A8-%D5%BE%D5%A5%D5%BA-%D5%A7%D5%BD%D5%BD%D5%A5-The-House-Downward-the-Garden/100063165223959/, «Սադի տակի շենքը» գրքի էջը Ֆեյսբուք սոցհարթակում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Տրված է վկայական և անդամատոմս, N 1617, 1999 թվական, երաշխավորությամբ՝ Վանաձորի «Կայծ» թերթի գլխավոր խմբագիր վաստակաշատ լրագրող Արծրուն Սարգսյանի
- ↑ https://penarmenia.org/am/author/anoush-sargsyan, Անուշ Սարգսյան, Penarmenia կայք
- ↑ https://www.barepasht.am/index.php?lang=hy, Բարեպաշտ սերունդ հիմնադարամի պաշտոնական կայք։
- ↑ https://escs.am/files/files/2024-02-12/29bd38b389d8f0ec256c9166fb06aa58.pdf,ՀՀ ԿԳՄՍՆ, «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» ծրագրով 2024 թ. դրամաշնորհ ստացողների ցանկը
- ↑ https://zangakbookstore.am/hay-zhamanakakits-grakanutyan-qrestomatia-8-rd-das, Հայ ժամանակակից գականության քրեստոմատիա, 8-րդ դասարան, Երևան, 2023, էջ 41
- ↑ https://zangakbookstore.am/hay-zhamanakakits-grakanutyan-qrestomatia-11-rd-das, Հայ ժամանակակից գականության քրեստոմատիա, 11-րդ դասարան, Երևան, 2023, էջ 33
- ↑ «Սադի տակի շենքը» վեպ-էսսե(չաշխատող հղում)
- ↑ https://daran.company.site/%D4%B1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B7-%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-%D4%B1%D5%B6%D5%B8%D5%B6-p312763211,«Անոն»(չաշխատող հղում) պատմվածքներ, վիպակ
- ↑ https://nashasreda.ru/anush-sargsyan-kain/, Ануш Саргсян. Каин. nashasreda.ru կայք
- ↑ https://www.facebook.com/sergo.tsurtsumia/posts/pfbid02CMY26zxoXiPDGm3Ms4boqxHU1LSJvUnUUFnmhpEy5aLoKea7DgGpaqD215RhtCZtl, Գանթիադի պարբերական, Վրաստան
- ↑ https://nashasreda.ru/anna-sargan-ne-umiraj-nikogda/, Ануш Саргсян. Не умирай никогда
- ↑ https://nebesht.com/just-men-by-emic-alexandrian/, պարսկալեզու Նեբեշթ կայք
- ↑ https://arevelk.am/articles/anvoush-sargsyani-anvon-vipaky-thargmanvel-e-araberen, Անուշ Սարգսյանի «Անոն» վիպակը թարգմանվել է արաբերեն, Եգիպտոս
- ↑ https://www.facebook.com/photo/?fbid=795505339262241&set=a.463737429105702, Անուշ Սարգսյանի «Անոն» գիրքը ռումիներեն, «Արարատ» հրատարակչություն, Ռումինիա
- ↑ https://issuu.com/yerevanarmenian/docs/evnmag72, Գրքի երևանյան փառատոնի մասին «Երևան» ամսագրում
- ↑ https://www.evnbookfest.com/post/%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B7-%D5%BD%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6, «Երևանյան բուքֆեստ» գրքի երևանյան փառատոնի պաշտոնական կայք
- ↑ https://escs.am/am/news/8624, Հայ գրողները ներկայացված են Եվրոպական միության գրական մրցանակի, ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայք, մայիս 2021։